Երգչուհի Նյուշան հրապարակել է նորածին դստեր լուսանկարն ու գրել
Երգչուհի Նյուշան մի քանի օր առաջ մայրիկ է դարձել: Ծնվել է նրա առաջնեկը: Աղջիկը Նյուշայի ամուսնու՝ Իգոր Սիվովի երրորդ երեխան է: Երեխայի ծնվելուց հետո Նյուշան նրա լուսանկարը հրապարակել է սոցցանցում, իսկ օրեր անց պատմել է, որ իրեն լավ է զգում և վայելում է ընտանեկան երջանկությունը:
Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ բոլոր շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար, գրել է, որ աննկարագրելի զգացողություններ ունի ու մեծ սիրով խնամում է փոքրիկ դստերը:
Սոցցանցում գրառում է թողել նաև Սիվովը: Նա պատմել է, որ ծննդաբերության ժամանակ Նյուշայի կողքին է եղել ու գիտակցել է, թե ինչի միջով է անցնում կինը՝ մայր դառնալու համար: Նա ասել է, որ այդ օրվանից հետո ավելի ուշադիր ու հոգատար է լինելու Նյուշայի նկատմամբ:
![]()

Աղբյուրը՝ Life Panarama.am