Լոս-Անջելեսում կայացել է ռեժիսոր Քրիստին Կրոկոսի «Կավատը» ֆիլմի պրեմիերան
Լոս-Անջելեսում կայացել է ռեժիսոր Քրիստին Կրոկոսի «Կավատը» ֆիլմի պրեմիերան: Միջոցառման ամենատպավորիչ հյուրերից է եղել 60-ամյա Շերոն Սթոունը: Դերասանուհին կրկին յուրօրինակ ոճով է եղել և իր տեսքով հիացրել է միջոցառման հյուրերին:Սթոունը լուսանկարվել է կինոնկարի գլխավոր դերակատարուհու՝ Կեկե Պալմերի հետ:
«Կավատը» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Բրոնքսում: Կեկեն կավատի դերում է հանդես գալիս: Նա հոգ է տանում մորն ու նրա ընկերուհուն՝ Նիկկիին: Նրանք մարմնավաճառներ են: Գլխավոր հերոսուհին նրանց պաշտպանելու համար զոհաբերում է ամեն ինչ:
Աղբյուրը՝ Life Panarama.am