Լոս-Անջելեսում կայացել է ռեժիսոր Քրիստին Կրոկոսի «Կավատը» ֆիլմի պրեմիերան

0

Լոս-Անջելեսում կայացել է ռեժիսոր Քրիստին Կրոկոսի «Կավատը» ֆիլմի պրեմիերան: Միջոցառման ամենատպավորիչ հյուրերից է եղել 60-ամյա Շերոն Սթոունը: Դերասանուհին կրկին յուրօրինակ ոճով է եղել և իր  տեսքով հիացրել է միջոցառման հյուրերին:Սթոունը լուսանկարվել է կինոնկարի գլխավոր դերակատարուհու՝ Կեկե Պալմերի հետ:

«Կավատը» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Բրոնքսում: Կեկեն կավատի դերում է հանդես գալիս: Նա հոգ է տանում մորն ու նրա ընկերուհուն՝ Նիկկիին: Նրանք մարմնավաճառներ են: Գլխավոր հերոսուհին նրանց պաշտպանելու համար զոհաբերում է ամեն ինչ:

Աղբյուրը՝ Life Panarama.am

 

Leave A Reply

Your email address will not be published.