Հին հայկական աղցան մտավոր հոգնածության համար

0

Հին հայկական խոհանոցը հայտնի է իր բուժիչ կերակրատեսակներով, աղցաններով ու օշարակներով, որոնք օգտագործել են տարբեր հիվանդությունների դեպքում: Մաղադանոսը ընդհանրապես հայտնի է ստամոքսային հիվանդություններ բուժելու կարողությամբ: Աղցանն օգտակար է թե՛ շաքարային դիաբետի դեպքում, թե՛ ֆիզիկական հոգնածության անցկացման համար:

Բացի այդ, աղցանը խիստ բարերար ազդեցություն է թողնում նաեւ արտերիալ հիվանդությունների բուժման վրա, կարողանում է անցկացնել հատկապես մտավոր հոգնածությունը: Այս բուժիչ աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է 300 գրամ մաղադանոս, 6 հատ պինդ խաշած հավկիթ, 100 գրամ գլուշ սոխ, 40 գրամ մարվանդակի՝ նեխուրի ցողուններ, նույնքան բազուկի ճավ եւ շաղգամ, 60 գրամ գետնախնձոր, կանաչի, աղ, պղպեղ, 150 գրամ թթվասեր:

Պատրաստման եղանակը:

Նեխուրի եւ բազուկի ճավերը խաշել, քամելուց հետո մանր կտրատել եւ լցնել թասի մեջ: Ապա մաքրած-լվացած գետնախնձորն ու շաղգամը անցկացնել քերիչով, լցնել թասի մեջ: Սուր դանակով մանրացնել մաղադանոսը, խաշած հավկիթները, գլուխ սոխը եւ նույնպես լցնել ընդհանուր ամանի մեջ՝ ավելացնելով աղը, պղպեղը եւ կանաչին: Մատուցելիս աղցանամանի մեջ ավելացնել թթվասերը, խառնել ու ձեւավորել հենց մաղադանոսի տերեւների ու կտրատած հավկիթի դեղնուցով:

Leave A Reply

Your email address will not be published.