Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է գլխավորել Ռեյա Էդուարդոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում քննարկվում է Ռեյա Էդուարդոյի թեկնածությունն՝ ըստ «Արմենպրես»-ի տեղեկությունների:
Ռեյա Էդուարդոն ծնվել է 1945 թվականին (72 տարեկան) իտալական Գորիցիա քաղաքում: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «ՍՊԱԼ», «Պալերմո», «Ալեսանդրիա» և «Բենեվենտո» իտալական թիմերում: Մարզչական կարիերան սկսել է 1979 թվականից` աշխատելով այնպիսի թիմերի հետ, ինչպիսինն են իտալական «Վերոնա», «Բոլոնիա», «Լեչե», «Տորինո», «Ջենովա», «Նապոլի», «Լացիո» և «Ատալանտա» թիմերը:
Վերջին թիմը, որ մարզել է մասնագետը 2016 թվականին, եղել է հենց «Ատալանտա»-ն: