Ազնավուրի պատվին Ազգային հարգանքի տուրքը ուղիղ կհեռարձակվի ֆրանսիական հեռուստատեսությամբ

0

Panorama.am-ը գրում է․ Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքը կմեկնարկի վաղը՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի ժամանակով 12-ին, Ֆրանսիայի Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։

Ազգային հարգանքի տուրքը ուղիղ հեռարձակվելու է ֆրանսիական հեռուստատեսությամբ ու նաև առցանց կայքերով, որից է նաև Le Figaro-ն։

Արարողությանը ելույթ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին մասնակցելու են ընտանիքի անդամները, հրավիրված պաշտոնյաներ։

Ըստ տեղեկությունների, արարողությանը մասնակցելու են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։ Ազնավուրն իր 8 տասնամյակ տևած կարիերայի ընթացքում վաճառել է 180 մլն ձայնագրություն։

Նշենք նաև, որ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում ու Արցախում Սգո օր է հայտարարվելու։

Panorama.am-ը ևս կփորձի հեռարձակել մեծն շանսոնյեին նվիրված Ազգային հարգանքի տուրքի արարողությունը։

Ազնավուրի պատվին Ազգային հարգանքի տուրքը ուղիղ կհեռարձակվի ֆրանսիական հեռուստատեսությամբ

Leave A Reply

Your email address will not be published.