Մելանիա Թրամփը պաշտոնական այցով գտնվում է Աֆրիկայում
ԱՄն առաջին տիկին Մելանիա Թրամփը պաշտոնական այցով գտնվում է Աֆրիկայում։ Սա նրա առաջին այցն է առանց ամուսնու՝ Դոնալդ Թրամփի։ Նախօրեին Մելանիան Գանայում հանդիպել է Ֆանտի Ուսաբարիմ Կվեսի Ատտայի հետ ու այցելել 17-րդ դարի Քեյփ Քոստ ամրոց, որում պահում էին ստրուկներին։
Աֆրիկյան ժողովրդի առաջնորդի հետ հանդիպման համար Մելանիան ընտրել էր ավելի առօրեական հագուստ։ Շագանակագույն Veronica Beard վերնազգեստ, մարմնագույն տաբատ ու Zara –ի կոշիկներ, որոնք արժեն ընդամենը 50 դոլար։
Ամրոց այցը հուզել էր Մելանիային ու նա իր տպավորությունների մասին կիսվել է ինստագրամում։
«Երկրորդ օրը Գանայում շատ տպավորիչ էր։ Իմ այցելությունը Քեյփ Քոստ ամրոց սրբազան հիշեցում էր մեր պատմության այն ժամանակի մասին, որը չպետք է մոռացվի։ Շնորհյակալություն առաջնորդ Ուսաբարիմ Կվեսի Ատտային ու բոլորին՝ ջերմ ընդունելության ու մշակութային արարողության համար»,-գրել է Մելանիան։