Պամելա Անդերսոնը Շառլ Ազնավուրի մասին

0

Օրերս 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ցավալի լուրը ցնցեց ոչ միայն աշխարհի հայությանն, այլեւ համաշխարհային կինոարվեստի ու երաժշտական աշխարհի ներկայացուցիչներից շատերին:

Այս անգամ իր սրտի կսկիծն ու լեգենդար արտիստի մասին իր մտքերն է արտահայտել Պամելա Անդերսոնը:

Related imageՆա  Instagram— յան էջում հրապարակել է Ազնավուրի ու Բրիժիտ Բարդոյի ամենահայտնի լուսանկարներից մեկը:

Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Հաջողություն, պարոն Ազնավուր: Շնորհակալ ենք Ձեր երաժշտության համար: Ինչպես ես՝ շատ մարդիկ կշարունակեն բացահայտել եւ սիրել Ձեր երաշտությունը միշտ եւ ամենուրեք »:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շառլ Ազնավուրի մասին իր Instagram-ում հրապարակում էր կատարել հանրահայտ բրիտանացի ռոք երգիչ, կոմպոզիտոր Էլթոն Ջոնը:

Նա արխիվային լուսանկար էր հրապարակել լեգենդար արտիստի հետ ու մեկնաբանել էր իր հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով. «Ննջիր խաղաղությամբ: Շառլ Ազնավուր. Իրական մեծագույն արտիստ, փայլուն ու գեղեցիկ ձայն: Քեզ հետ երգելն ինձ համար պատիվ էր»:

Աղբյուրը՝ Life.Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.