Աշնանային սեզոնի ակտուալ գույները

0

Նոր սեզոնի գլխավոր թրենդների մասին Wnews.am-ն արդեն գրել է,  հաշվի առնելով  Pantone-ի կանխատեսումները  այս անգամ  մենք  առանձնացրել ենք աշուն-ձմեռ 2016-2017թ  ամենաակտուալ երանգները:  Պետք է նկատել, որ ակտուալ են վառ, կենսուրախ գույները, որոնք սովորաբար քիչ են լինում ձմեռային հավաքածուներում:

Riverside

Կապույտն այս տարի առաջատար գույներից մեկը կլինի: Հատկապես ակտուալ կլինեն կապույտի սառը երանգները: Lacoste ապրանքանիշը ներկայացրել է այս երանգի թավշյա զգեստ, սպորտային հագուստ և վերարկու, Rebecca Minkoff,  Zadig ,  Volta -ն ներկայացրել են կապույտ կաշվե կոստյում: Կապույտի սառը երանգներն առկա են նաև H&M, Ellery, Issey Miyake, Rag & Bone, Trussardi, Sonia Rykiel և  Michael Kors նորաձևության տների ցուցադրություններում:

Image result for blue fashion Trussardi

Image result for blue fashion Rebecca Minkoff

Airy Blue

Թարմություն և մաքրություն հաղորդող երկնագույնը շարունակում է ակտուալ մնալ նաև աշնանային սեզոնին: Այս գույնն իրենց աշուն -ձմեռ 2016-2017 հավաքածուներում են օգտագործել Oscar de La Renta, Versace, Fendi, MSGM, Sonia Rykiel Celine Dolce & Gabbana, Elie Saab , Stella McCartney նորաձևության տները: Չափազանց ակտուալ կլինի երկնագույն մորթին:

Image result for Airy Blue fashion

Sharkskin

Դասական ու էլեգանտ մոխրագույնը աշնանային զգեստապահարանի հիմքն է, որի հետ կարելի է համադրել աշնանային յուրաքանչյուր երանգ:  Բացի այդ, դիզայներներն առաջարկում են ստեղծել total look-եր ՝բացառապես մոխրագույնով: Մոխրագույնը կարելի է տեսնել  Marissa Webb, Nicholas K. Stella McCartney  նորաձևության տների հավաքածուներում:

Image result for Sharkskin  fashion

Aurora Red

Համարձակ, տաք կարմիրը  ոչ միայն ակտուալ է այս աշուն-ձմեռ 2016-2017 սեզոնին, այլև ՝զգացմունքային և  կրքոտ: Յուրաքանչյուր կին պետք է զգեստապահարանում  ունենա իր կարմիրը, վստահ են դիզայներները: Կարմիրն իրենց հավաքածուներում օգտագործել են Christian Siriano, Haider Ackermann, Akris, Derek Lam, Louis Vuitton, DKNY, Alberta Ferretti, Moschino ապրանքանիշերը:

Image result for Aurora Red   fashion

Warm Taupe

Մանուշակագույնը բնորոշ չէ ձմեռային սեզոնի հավաքածուներին, բայց այս սեզոն դիզայներները որոշել են խուսափել մռայլ ու ձանձրալի գույներից: Որպեսզի մի փոքր մեղմեք այս երանգի տպավորությունը համընդհանուր մուգ ֆոնին, դիզայներները խորհուրդ են տալիս կրել մանուշակագույնը չեզոք երանգների հետ: Այս գույնը կարելի է տեսնել Oscar de la Renta, Topshop Unique հավաքածուներում:

Image result for Warm Taupe  fashion

Dusty Cedar

Այս երանգը հիշեցնում է մի քանի սեզոն  ակտուալ մարսալան, սակայն ավելի սառը երանգը: Այն առկա  է Costume National, Paul Smith, Ermanno Scervino, Issey Miyake, Luisa Beccaria,  Chanel նորաձևության տների ցուցադրություններում:

Image result for Dusty Cedar   fashion

Lush Meadow

Վառ, հագեցած կանաչը չի թողնի ձանձրանալ ձմռանը: Թերևս սա է պատճառը, որ այս կանաչն առկա է մի շարք նորաձևության տների ցուցադրություններում:

Image result for Lush Meadow  fashion

Spicy Mustard

Աշնանային տերևների գույն հիշեցնող դեղինի այս  երանգն իրենց ցուցադրություններում օգտագործել են  Rodarte, Sportmax, Acne Studios , Creatures ապրանքանիշերը:

Image result for Spicy Mustard   fashion

Potter’s Clay

Տաք ու հագեցած շագանակագույնն իսկական must have է այս աշնան համար: Այն առկա  է Isabel Marant, Tibi  Trussardi ցուցադրություններում:

Image result for Potter’s Clay   fashion

Աղբյուրը ՝ Wnews.am

 

 

 

 

Leave A Reply

Your email address will not be published.