Մարադոնան Մեսսիին խորհուրդ է տվել չվերադառնալ հավաքական

0

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան «Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսիին խորհուրդ է տվել չվերադառնալ ազգային հավաքական: Հարձակվողն աշխարհի 2018 թ. առաջնությունից հետո որոշել է ընտրանու կազմում ժամանակավորապես դադարեցնել մրցելույթները և խնդրել է 2019 թ. իրեն չհրավիրել ազգային թիմ:

Image result for messi maradona

«Մեսսիին խորհուրդ կտամ այլևս չվերադառնալ հավաքական: Այնտեղ բոլորն ամեն ինչում նրան են մեղադրում, անգամ այն դեպքում, երբ պարտվում է պատանեկան ընտրանին: Եկել է ժամանակը հաշտվելու և տեսնելու` կգտնվի՞ մեկը, ով պատասխանատվության նման ծանր բեռը կվերցնի իր վրա: Արգենտինայի հավաքականն ինձ այլևս չի ոգևորում: Նրանք կորցրել են կիրքը»,- ասել է Մարադոնան:

 

Աղբյուրը Panarama.am Sport

Leave A Reply

Your email address will not be published.