Արդյունավետ տնային դիմակներ դեմքի յուղոտ մաշկի համար

0

Յուղոտ մաշկի համար դիմակները պետք է ոչ միայն մաքրեն, այլեւ խոնավեցնեն այն։ Իհարկե, մաշկի այդ տեսակը շատ ճարպ է արտադրում, որը պաշտպանում է ջրազրկումից, բայց լրացուցիչ սնուցումն ու խոնավեցումը երբեք չեն խանգարի։

Եկեք դիտարկենք երկու դիմակ, որոնք խորհուրդ ենք տալիս ձեզ կիրառել տան պայմաններում:

Image result for Արդյունավետ տնային դիմակներ դեմքի յուղոտ մաշկի համար

Չորացնող դիմակ

Չորացնող դիմակն իդեալական տարբերակ է խնդրահարույց մաշկ ունեցող աղջիկների համար։ Այն հոյակապ ծառայում է իր նշանակությանն ու մաշկը դարձնում առողջ ու անհավանական նուրբ։ Ձեզ այս դիմակի համար պետք է սննդային խմորիչ։ Բավական է ընդամենը մեկ ճաշի գդալ։ Խմորիչի մեջ պետք է լցնել մի քիչ մածուն ու կիտրոնի հյութ։ Մաքրել կարելի է կաթով կամ ջրով։ Վերջում բարակ շերտով խոնավեցնող կրեմ քսեք։

Սնուցող դիմակ

Այս անգամ ձեզ առաջարկում ենք շատ հետաքրքիր մրգային դիմակ, որը, ցանկության դեպքում, կարելի է անգամ ուտել։ Այս բաղադրատոմսը կօգնի խոնավեցնել մաշկը ու այն սնուցել վիտամիններով։ Վերցրեք 5 ծիրան, հարիչով մանրացրեք՝ մինչեւ միասեռ զանգված ստանաք։ Հավելեք մեկ գդալ կաթ։ Ստացված զանգվածը քսեք դեմքին։ Մաքրեք 10-20 րոպե անց, քանի դեռ դիմակը չի սկսել չորանալ։ Այս սնուցող դիմակը հրաշալի միջոց է մաշկի չորության ու կնճռոտման դեմ պայքարի համար։

Related image

 

Նյութը՝ ladies-charm.ru-ի

Leave A Reply

Your email address will not be published.