«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կգլխավորի Իսպանիայի ազգային հավաքականը, հաղորդում է «Marca»-ն:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն համաձայնության է հասել 48-ամյա մասնագետի հետ: Լուիս Էնրիկեին կառաջարկվի երկու տարվա պայմանագիր, մինչեւ Եվրո-2020-ի ավարտը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցել է նաեւ «Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսի եւ Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ հեռացվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին, որը գլխավորեց Մադրիդի «Ռեալը»: Նրան փոխարինած Ֆերնանդո Իերոյի ղեկավարությամբ իսպանացիները 1/8 եզրափակիչում պարտվեցին ռուսներին (1:1, 11մ՝ 3:4): Իերոն հեռացել է թիմից: