Գոմեսը կորցրեց հնարավորթյունը

0

Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը նշանվել են, հայտնում է «Daily Mail»-ը։ 24-ամյա կանադացի երգիչն ու 21-ամյա մոդելը, ըստ երեւույթին շատ շուտով կամուսնանան։

Պարբերականի աղբյուրների խոսքով՝ առաջարկությունն արվել է Բահամյան կղզիներում երեկույթի ժամանակ։

Պարից հետո Բիբերի թիկնապահները բոլոր ներկաներին խնդրել են անջատել հեռախոսները։ Երգիչը Բոլդուինին առաջարկություն է արել, որին վերջինը տվել է իր համաձայնությունը։

Երգչի հայրը՝ Ջերեմին, ինսթագրամյան  իր էջում հրապարակել է որդու լուսանկարը հետեւյալ մակագրությամբ․ «Այն ինչ ես զգում եմ՝ ավելին է, քան հպարտությունը։ Սպասում եմ հաջորդ գլխին»։

Ի դեպ, նշանադրությունը հաստատել է նաեւ Հեյլի հայրը՝ Սթիվեն Բոլդուինը։

Vesti.am

Leave A Reply

Your email address will not be published.