«Girls Aloud» խմբի մենակատարի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել
Բրիտանական «Girls Aloud» փոփ խմբի մենակատար Սառա Հարդինգի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Այդ մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր էջում։
38-ամյա երգչուհին հիվանդության մասին իմացել է տարվա սկզբին, սակայն այժմ այն տարածվել է օրգանիզմի այլ բջիջների վրա եւս։ «Այս պահին ես քիմիոթերապիայի ամենշաբաթյա սեանս եմ անցնում եւ պայքարում եմ ամբողջ ուժով։ Հասկանում եմ, որ մարդիկ շոկի մեջ են, երբ այս մասին կարդում են սոցիալական ցանցերում»,- նշել է արտիստը։
Հարդինգը պարզաբանել է, որ որոշել է պատմել իր ախտորոշման մասին, քանի որ նախորդ շաբաթ համացանցում սկսել են քննարկել, որ ինքը եղել է կլինիկայում։ Երգչուհին որոշել է պարզաբանել առողջական վիճակի հետ կապված նորությունները։
«Girls Aloud» խումբը կազմավորվել է 2002թ.-ին։ Դրա կազմում մտնում էին այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Շերիլ Քոուլը, Սառա Հարդինգը, Նիկոլա Ռոբերտսը, Քիմբերլի Ուոլշը եւ Նադիդ Քոյլը։ Կարիերայի ընթացքում խումբը հասցրել է 5 ստուդիական ալբոմ եւ 22 սինգլ թողարկել։ 2013թ.-ին խումբը կազմալուծվել է։