Կիվու․ Պետք է արժանին մատուցել մրցակցին
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է «Տորինոյի» հետ ոչ ոքի արդյունքը (2:2) Իտալիայի առաջնության 34-րդ տուրի արտագնա խաղում, որի ընթացում «Ինտերը» հաղթում էր 2:0 հաշվով։
«Պետք է արժանին մատուցել մրցակցին։ Չդիմացանք նրանց ճնշմանը, իսկ մրցակիցը մինչեւ վերջին պահը հավատում էր իր ուժերին, դրսեւորեց կամք եւ բարդացրեց մեր խնդիրը։
Հնարավոր է՝ ամեն ինչ կարող էր ավելի վատ ավարտվել մեզ համար։ Մենք փորձում էինք հաղթահարել դժվարությունները, փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն էլ արեցին հնարավոր ամեն ինչ։
Մենք հանգիստ ենք եւ ցանկանում ենք իրականացնել մեր երազանքն ինչքան հնարավոր է շուտ»,- Կիվուի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Ինտերը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նապոլիից»։