«Խենթացնող»․ Անատի Սաքանյանի ամառային կերպարը
Հանրությանը սերիալներից ու տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:
Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է սեւ բլուզ, նա արձակել է վարսերն ու քնքուշ շպար նախընտրել, ինչն էլ ավելի է ընդգծել նրա դիմագծերը։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն արտահայտել են իրենց հիացմունքն ու բազում հաճոյախոսություններ ուղղել նրան՝ գրելով․ «Խենթացնող», «Ռումբ ես, աչքերով կախարդում ես», «Սիրուն», «Գեղեցկուհի», «Տիկնիկ»։
Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Սիրունիկ»։