Ռոնալդուն մտադիր է բոյկոտել «Ալ Նասրի» հաջորդ հանդիպումը
Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է իրավիճակից սաուդյան ակումբում եւ հրաժարվում է մասնակցել առաջին հանդիպումներին, գրում է պորտուգալական A Bola-ն։
Ռոնալդուն մտադիր է բոյկոտել «Ալ Նասրի» հաջորդ հանդիպումը «Էր Ռիայդի» դեմ։ Նա դժգոհ է, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը կառավարում ակումբը եւ բավարար ներդրումներ չի կատարում։
Ռոնալդուն կարծում է, որ «Ալ Նասրի» ղեկավարությունը վնաս է տալիս ակումբին եւ «Ալ Հիլյալի» համեմատ պակաս ակտիվ է տրանսֆերային շուկայում։
Ռոնալդուն «Ալ Նասրում» է հանդես գալիս 2023 թվականից։ Նրա պայմանագիր նախատեսված է մինչեւ 2027 թվական։