Ռեկորդների և բարձրագոչ հայտարարությունների գիշեր. Ինչպես է անցել Գրեմմիի արարողությունը
Այս տարվա Գրեմմիի արարողությունը պատմություն է կերտել, և ոչ միայն երաժշտության համար։
Երեկոյի մեծ հաղթողը Քենդրիկ Լամարն էր։ Անցյալ տարվա Սուպերբոուլի գլխավոր երաժիշտը սկսել է մրցանակներ հավաքել դեռևս հեռարձակման սկսվելուց առաջ՝ տուն տանելով երեք Գրեմմի և ավելացնելով ևս մեկը արարողության առաջին ժամվա ընթացքում։ Ի վերջո, Լամարը գերազանցել է Ջեյ Զիի ռեկորդը և դարձել Գրեմմիի պատմության մեջ ամենաշատ պարգևատրված ռեփերը։ Նրա հաղթանակների թվում են GNX-ի լավագույն ռեփ ալբոմը և SZA-ի հետ համագործակցությամբ «Luther»-ի «Տարվա ձայնագրություն» անվանակարգը։
Bad Bunny. Երաժշտությունը և քաղաքականությունը մեկ բեմում
Նույնիսկ գլխավոր շոուի սկսվելուց առաջ Bad Bunny–ն ստացել է մրցանակ։ Նրա «EoO» երգը հաղթել է «Լավագույն համաշխարհային երաժշտական կատարում» անվանակարգում։ Պուերտոռիկացի սուպերաստղը ավելի ուշ տուն է տարել «Լավագույն քաղաքային երաժշտական ալբոմ» անվանակարգը։ Բեմ բարձրանալով՝ Bad Bunny–ն բարձրագոչ քաղաքական հայտարարություն է արել՝ սկսելով «ICE out» արտահայտությամբ, որը արժանացել է հանդիսատեսի ծափահարություններին։ «Մենք վայրենիներ, կենդանիներ կամ այլմոլորակայիններ չենք։ Մենք մարդիկ ենք, և մենք ամերիկացիներ ենք», — հայտարարել է արտիստը։
«Այսօր շատ հեշտ է տրվել ատելությանը, բայց ատելությունն ավելի ուժեղ է դառնում ավելի շատ ատելությամբ։ Դրանից ուժեղ միակ բանը սերն է։ Եթե մենք պայքարում ենք, եկեք դա անենք սիրով։ Սիրեք ձեր ժողովրդին, սիրեք ձեր ընտանիքը, միայն այդպես է հնրավաոր ինչ–որ բան փոխել»։
Բիլլի Այլիշը նույնպես չի լռել
«Wildflower» երգի համար «Տարվա երգ» մրցանակի դափնեկիր Բիլլի Այլիշը նույնպես օգտագործել է բեմը՝ բաց հայտարարությունների համար։ Միանալով իր եղբորը և պրոդյուսեր Ֆիննես Օ’Քոնելին, նա հայտարարել է. «Գողացված հողում անօրինական մարդիկ չկան»։
Հեռուստաընկերությունները երգչուհու վերջին տող խլացրել են, սակայն ականատեսների կողմից հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Այլիշն ավարտում իր ելույթը ICE-ի դեմ ուղղված կոշտ հայտարարությամբ։
Սթիվեն Սփիլբերգը դարձել է EGOT
Մինչև արարողությունը Սթիվեն Սփիլբերգը ստեղծել է ևս մեկ պատմական պահ։ Լեգենդար ռեժիսորը արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Երաժշտությունը Ջոն Ուիլյամսի կողմից» վավերագրական ֆիլմի համար, որը նա համահեղինակել է Ռոն Հովարդի հետ։ Այս մրցանակը Սփիլբերգին դարձրել է EGOT ( Emmy, Grammy, Oscar և Tony) մրցանակների ամբողջական հավաքածուի տեր։
Ո՞վ էր ֆավորիտը
Մինչև արարողությունը, Քենդրիկ Լամարը գլխավորում էր ինը անվանակարգում, այդ թվում՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում՝ GNX-ի համար։ Հաջորդում էին Լեդի Գագան, Բեդ Բաննին և Սաբրինա Քարփենթերը։
Բեդ Բաննին նաև պատմություն է ստեղծել որպես առաջին իսպանախոս արտիստ, որը նույն տարում անվանակարգվել է բոլոր երեք հիմնական անվանակարգերում՝ «Ալբոմ», «Տարվա ձայնագրություն» և «Երգ»՝ իր «Debí Tirar Más Fotos» ալբոմով։
Երեկոյի ելույթները
Գրեմմիի բեմում ելույթ են ունեցել Լեդի Գագան, Ջասթին Բիբերը, Սաբրինա Քարփենթերը և «Լավագույն նոր արտիստ» անվանակարգի բոլոր ութ թեկնածուները, այդ թվում՝ Ադիսոն Ռեյը, Քեթսին, Լեոն Թոմասը և The Marías-ը։
2026 Գրեմմիի գլխավոր հաղթողները
Տարվա ալբոմ
GNX — Քենդրիկ Լամար
Տարվա երգ
WILDFLOWER — Բիլլի Այլիշ
Տարվա ձայնագրություն
Luther — Քենդրիկ Լամար և SZA
Լավագույն նոր արտիստ
Olivia Dean
Լավագույն ռեփ ալբոմ
GNX — Քենդրիկ Լամար
Լավագույն փոփ սոլո կատարում
Messy — Lola Young
Լավագույն փոփ դուետ/խումբ
Defying Gravity — Սինթիա Էրիվո և Արիանա Գրանդե
Լավագույն ռոք ալբոմ
NEVER ENOUGH — Turnstile
Լավագույն R&B ալբոմ
MUTT — Լեոն Թոմաս