Ռոնալդուն եւս 1 տարվա պայմանագիր կկնքի «Ալ Նասրի» հետ

0

Ազգերի լիգայի գավաթակիր Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւս մեկ տարվա պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հետ, հաղորդում է x.com/NicoSchira-ն։

Ռոնալդուն այս ամռանն ունեցել է առաջարկներ մի քանի ակումբներից, սակայն որոշել է երկարաձգել համագործակցությունն «Ալ Նասրի» հետ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։

Ռոնալդուն 2023թ․ հունվարից է հանդես գալիս «Ալ Նասրում», որի կազմում անցած մրցաշրջանում խփել է 35 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.