«Հրաշք»․ Մերի Մակարյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը
Մերի Մակարյանը վերջերս այնքան էլ ակտիվ չի վարում միկրոբլոգի իր էջը, ուշ-ուշ, բայց նոր հրապարակումներ է կատարում՝ ամուսնու հետ գրկապառնված, ժամանցը նկարագրող լուսանկարներ ու տեսանյութեր:
Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է դստեր հետ։ Մերին առանց շպարի է, նա մեղմ գրկել է փոքրիկին։ Հրապարակմանը կից Մերին գրառում չի կատարել, սակայն նրա երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են կատարել՝ գրելով․ «Հրաշք», «Աստված պահապան», «Տիկնիկ», «Գեղեցկուհի ես, Մերի ջան»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մերի Մակարյանը ներկայացել էր ամուսնու՝ Վարդանի հետ։ Զույգը կրում էր սեւ հանդերձանք, նրանք ջերմ գրկախառնված էին։ Հրապարակմանը կից Մերիի երկրպագուներն ու հետեւորդները դրական ու ջերմ խոսքեր էին հղել նրանց՝ գրելով․ «Գեղեցիկ զույգ», «Շատ համահունչ զույգ», «ամենալավ զույգը»։

