Ռեփ Նորաձեւության շաբաթվա ժամանակ․ Քիմի եւ Քանյեի դուստրը զարմացրել է Փարիզի հանդիսատեսին

0

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի դստեր մասնակցությամբ տեսանյութը շարունակում է դիտումներ է հավաքել սոցցանցերում։ Վեցամյա Նորթը ուշադրություն է գրավել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։ Հայտնի հոր նման երիտասարդ արտիստուհին ռեփ է կատարել։ Նրա ռիթմի ներքո մոդելները դուրս են եկել պոդիում։

Աղջիկը տեքստը կարդացել է պատրաստի ձայնագրության ներքո։ Սկզբում նա հուզվում էր ելույթից եւ երբեմն մոռանում խոսքերը։  Բարեբախտաբար, ձայնագրված էր ֆոնը եւ նրան օգնել է հիշել տեքստը։

«Այո, այո, այո, այո։  Գնացեք փողոց։ Այո, այո, այո, այո: Թույն, թույն, այո», — ասվել է Նորթի տեքստում։

Վերջում նրան միացել ինքը՝ ռեփ-կատարողը։ Ուեսթը դուրս է եկել դստեր մոտ, գրկել նրան ու լայն ժպիտով կանգնել նրա կողքին։  Ծնողի հայտնվելը քաջալերել է փոքրիկին։ Համարն ավարտել է ամպագորգոռ ճիչով, ինչը զարմացրել է հանդիսատեսին եւ Քանյեին։

Նորթի մասնակցությամբ տեսանյութը շատ մեկնաբանություններ է հավաքել։

Leave A Reply

Your email address will not be published.