Ստեռլինգը դաջվածքի պատճառով կարող է հեռացվե՞լ հավաքականից

0

«Մայրերն ընդդեմ զենքի» կազմակերպությունը կոչ է արել Ռահիմ Ստեռլինգին հեռացնել Անգլիայի հավաքականից, եթե վերջինս չմաքրի իր ոտքի դաջվածքը: Նշենք, որ Ստեռլինգի ոտքին ինքնաձիգ է դաջած:

Կազմակերպության ներկայացուցիչ, 63-ամյա Լյուսի Կոուպը, ում որդին մահացել է հրազենային վիրավորումից, իր դժգոհությունն է հայտնել:

«Ստեռլինգը պետք է ամաչի: Այդ դաջվածքը պարզապես սարսափելի է: Ուղղակի ամոթ: Դա անհարգալից վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, ովքեր մահացել են զենքերի պատճառով: Մենք պահանջում ենք, որպեսզի նա մաքրի իր դաջվածքը, կամ դրա վրա այլ նկար դաջի: Եթե հրաժարվի, ապա նրան պետք է հեռացնել Անգլիայի հավաքականից: Նա պետք է օրինակ ծառայի, բայց դրա փոխարեն զենք է գովազդում» – հայտարարել է Կոուպը:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.