Realme-ն ներկայացրել է GT Neo6 խաղային սմարթֆոնը՝ աշխարհի ամենապայծառ էկրանով

0

Realme ընկերությունը ներկայացրել է GT Neo6 նոր սմարթֆոնը, այն խաղային սարք է՝ հիմնված հզոր Qualcomm Snapdragon 8s Gen 3 հարթակի վրա և մի շարք տպավորիչ բնութագրեր ունի։

Ինչպես տեղեկացնում է ITHome կայքը, GT Neo6-ի առանցքային առավելություններից մեկն էկրանն է։ Այն աշխարհի ամենապայծառ OLED էկրանն է, որն արտադրել է BOE ընկերությունը: 2780 x 1264 պիքսել կետայնությամբ և 120 Հց թարմացման հաճախականությամբ այս էկրանն ապահովում է պատկերի անհավատալի հստակություն և սահունություն: Տեղային պայծառությունը 6000 նիտ է, իսկ առավելագույն գլոբալ պայծառությունը՝ 1600 նիտ: Էկրանի պաշտպանությունն ապահովված է ամուր Corning Gorilla Glass Victus 2 ապակիով:

GT Neo6-ի մեկ այլ տպավորիչ առանձնահատկությունը նրա հովացման առաջադեմ համակարգն է, որն ընդգրկում է 10,014 ք/մմ տարածք և ապահովում պրոցեսորի արդյունավետ հովացումը նույնիսկ ամենաինտենսիվ խաղային բեռնվածության դեպքում: Օրինակ՝ Genshin Impact-ը գրաֆիկական առավելագույն կարգավորումներով խաղալու ժամանակ սարքի ջերմաստիճանը չի գերազանցել 42,5 աստիճան Ցելսիուսը, իսկ կադրերի միջին հաճախությունը եղել է 59,85 FPS։

Սմարթֆոնն ունի նաև բարձրորակ տեսախցիկ, հզոր՝ 5500 մԱ/ժ մարտկոց՝ 120 Վտ լիցքավորման աջակցությամբ, ինչպես նաև գործառույթների և հնարավորությունների լայն շրջանակ՝ ներառյալ ստերեո բարձրախոսներ, IR, NFC, Bluetooth 5.3 և փոշուց ու ջրից պաշտպանություն՝ ըստ IP65 ստանդարտի:

Realme GT Neo6-ն արդեն հասանելի է նախապատվերի համար Չինաստանում՝ սկսած 2100 յուանից (մոտ 290 դոլար):

Leave A Reply

Your email address will not be published.