Ամանորյա զարդեր հայ վարպետներից

0

Նախատոնական շրջանում ամենահաճելի պահը տոնածառը զարդարելն է։ Այս գործընթացը զվարճալի է, երբեմն նյարդային, բայց արդյունքը միշտ տրամադրություն է բարձրացնում: Հենց վառվում են տոնածառի ամանորյա լույսերը, տունն ու բոլոր բնակիչները խորասուզվում են հեքիաթի մեջ, որը միշտ լավ ավարտ է ունենում։ Սա է հենց ամանորյա տոների կախարդանքը։ Ամանորյա զարդարանքները այս զգացողության փոխանցողներից են: NEWS.am STYLE-ն ուսումնասիրել է, թե ինչ ամանորյա խաղալիքներ են առաջարկում հայ վարպետները։

Կերամիկական աստղեր, եղեւնիներ եւ գնդակներ, որոնք ներկված են ձեռքով։ Այս ամենը հիանալի տեղավորվում է ամանորյա դեկորում։ Դրանցում զգացվում են այն ջերմությունն ու սերը, որ հեղինակը դրել է իր ստեղծագործությունների մեջ։

Եթե ​​դուք վինտաժային ոճի սիրահար եք, ապա սա, անկասկած, հենց ձեզ համար է: AS. Handmade զարդարանքներում ձեռագործ հարմարավետություն եւ ջերմություն կա: Դրանցից որոշները ծանոթ են թվում, քանի որ արթնացնում են մանկական հիշողություններ: Անմիջապես ուզում ես տաք կակաո ըմպել՝ տատիկի պատրաստած կարկանդակի հետ:

Շքեղ ծաղկեպսակները  հմայք կհաղորդեն ձեր ինտերիերին՝ դրա վրա տարածելով կախարդական տոնական մթնոլորտը:

Leave A Reply

Your email address will not be published.