«Մանչեսթեր Սիթին» 80 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել Ռայսի համար
Անգլիայի չեմպիոն, գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» որոշել է մրցակցության մեջ մտնել փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հետո Լոնդոնի «Վեստ Հեմի» եւ Անգլիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Դեքլան Ռայսի տրանսֆերի համար։
«Մանչեսթեր Սիթին» «Վեստ Հեմին» առաջարկել է 80 միլիոն ֆունտ ստերլինգ, հետագայում նաեւ 10 միլիոն ֆունտ ստերլինգի բոնուս, հաղորդում է Sky Sports-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» Ռայսի համար «Վեստ Հեմին» առաջարկել է 90 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն մերժում է ստացել։
Ավարտված մրցաշրջանում Դեքլան Ռայսը «Վեստ Հեմի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Վեստ Հեմի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt-ը Դեքլան Ռայսի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։