Քայլի Ջենները պաշտոնապես փոխել է որդու անունը

0

Քայլի Ջենները պաշտոնապես փոխել է իր որդու անունը՝ նրան անվանակոչելով Էյր Վեբսթեր։ Ինչպես հայտնում է E! News-ը՝ վկայակոչելով նոր փաստաթղթերը, Քայլիի որդին պաշտոնապես նոր անուն է ստացել հունիսի 22-ին։

Քայլին եւ նրա նախկին զուգընկեր Թրեւիս Սքոթը, ով Էյրի հայրն է, սկզբում երեխային անվանել են Վոլֆ Ժակ Վեբստեր, թեեւ նրանք արագ որոշել են, որ անունը նրան չի համապատասխանում:

Քայլին այս հարցն իր Instagram-ի Stories բաժնում պարզաբանել է 2022 թվականի մարտին՝ երեխայի ծնունդից ընդամենը մեկ ամիս անց։ Նա հայտնել էր, որ փոքրիկի անունն այլեւս Վոլֆլ չէ։

Էյր նշանակում է «Աստծո առյուծ»: Մարտին TMZ-ը հայտնել էր, որ Քայլին եւ Թրեւիսը փաստաթղթեր են ներկայացրել իրենց որդու անունը փոխելու համար, եւ ըստ երեւույթին գործընթացն ավարտին հասցնելը տեւել է մոտ երեք ամիս։

Leave A Reply

Your email address will not be published.