6 IMCA-ին վաղ գրանցման ժամկետը երկարաձգվել է
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին վաղ գրանցման ժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի հունիսի 15-ը, հայտնում են համագումարի կազմկոմիտեից։
Վաղ գրանցման հնարավորությունը թույլ է տալիս օգտվել զեղչային մեծ առավելությունից։
Համագումարին գրանցվելու և վաղ գրանցման զեղչային տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ համագումարին գրանցվելիս տեխնիկական անհաղթահարելի դժվարությունների հանդիպելու դեպքում կարող եք խնդրի մասին տեղեկացնել՝ գրելով financе@6imca.am էլ․ հասցեին։ Գրանցման գործընթացի մասին ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
2023 թվականի հուլիսի 5-8-ը տեղի ունենալիք համագումարի շրջանակում պլենար զեկույցներով հանդես կգան մեկ տասնյակից ավելի աշխարհահռչակ մասնագետներ՝ համագումարի մասնակիցներին ծանոթացնելով առողջապահական և բժշկական ոլորտների առաջադեմ փորձին և ժամանակակից մոտեցումներին։ Համագումարի շրջանակում տեղի են ունենալու նաև շուրջ երկու տասնյակ սատելիտային սիմպոզիումներ։