Քայլի Ջենների եւ Թիմոթի Շալամեի առաջին համատեղ լուսանկարները. զույգին նկարել են ժամադրության ընթացքում

0

Վերջապես սա տեղի ունեցավ։ Պապարացիներին ամեն դեպքում հաջողվել է միասին լուսանկարել Քայլի Ջեններին եւ Թիմոթի Շալամեին։ Այս մասին հայտնում է  PageSix-ը։

Ինչպես գրում են տաբլոիդները, աստղերը շարունակում են միասին ժամանակ անցկացնել (ամեն ինչ երեւում է լուսանկարներում)։ Քայլին առօրյա հագուստով էր, իսկ Թիմոթին նախընտրել է վառ երանգի վերնաշապիկ ու շորտեր։ Դե ինչ, շնորհավորում ենք …

Հիշեցնենք, որ տարեսկզբին Քայլի Ջենները վերջապես բաժանվեց իր երեխաների հորից՝ Թրեւիս Սքոթից։ Ինսայդերները պնդում էին, որ Քայլին եւ Թրեվիսը չեն կարողացել պահպանել իրենց հարաբերությունները մի քանի պատճառներով։ Թերեւս գլխավորն այն էր, որ ռեփերն ամուսնության առաջարկություն չի արել Ջեններին, չնայած այն բանին, որ նրանք միասին են եղել վեց տարի եւ մեծացնում էին համատեղ երեխաներին՝ 5-ամյա Սթորմիին եւ 1-ամյա Էյրին։ Նաեւ ոմանք գրել են, որ ռեփերը մեկ անգամ չէ, որ դավաճանել է Քայլիին։

Leave A Reply

Your email address will not be published.