Պելեգրինի․ Մոուրինյոն բացառիկ է եվրագավաթներում, նա շատ բան է տվել բոլորիս

0

Իտալական «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին Եվրոպայի լիգայի եզրափակիչից առաջ խոսել է հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի բացառիկության մասին։ «Ռոման» Եվրոպայի լիգայի գավաթը կվիճարկի իսպանական «Սեւիլիայի» հետ դիմակայությունում։

«Հույզերը շատ են, մենք հրաշալի ուղի ենք անցել այստեղ հասնելու համար եւ հպարտ ենք, որ եզրափակիչում ենք։ Անհամբեր սպասում ենք առաջիկա դիմակայությանը։

Գիտենք, որ Մոուրինյոն բացառիկ է եվրագավաթներում։ Նա շատ բան է տվել բոլորիս։ Սակայն անցյալը հաղթանակ չի տա։ Մենք եկել ենք Բուդապեշտ պայքարելու եւ գավաթը նվաճելու համար։ Մենք արժանիորեն ենք հասել եզրափակիչ»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Սեւիլիա» — «Ռոմա» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Leave A Reply

Your email address will not be published.