Նիգոն առաջին անգամ նախագծել է սպորտային կոշիկներ Kenzo-յի համար

0

Kenzo-ն ներկայացրել է առաջին սպորտային կոշիկները, որոնք մշակվել են ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Նիգոյի կողմից, ով պաշտոնավարում է 2021 թվականի սեպտեմբերից։ Մոդելը ստացել է Kenzo-Dome անվանումը, որը վերաբերում է հայտնի Dome սքեյթբորդինգի վայրին, որը գտնվում է Փարիզի Palais de Tokyo շենքի տարածքում։ Դիզայնը եւս արված է սքեյթբորդինգի գեղագիտությամբ։

Kenzo-Dome-ը մինիմալիստական ​​է ստացվել՝ գավաթանման տակացուով: Hypebeast-ը նշում է, որ իրենց դիզայնը հիշեցնում է Nike SB Janoski-ն։ Կան մի քանի տարբերակներ՝ թավշյա եւ հատիկավոր կաշվե վերնամասով: Գունապնակը՝ վարդագույն, սեւ, բեժ ու սպիտակ:

Leave A Reply

Your email address will not be published.