Սառեցված հապալասը պարունակում է նույնքան կամ նույնիսկ ավելի շատ սննդանյութեր, քան թարմ հատապտուղները
Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սառեցված մրգերն ու բանջարեղենը կարող են լինել ոչ միայն այնքան սննդարար, որքան թարմը, այլև որոշ դեպքերում նույնիսկ ավելին: Այդ մասին գրում է The Conversation-ը:
Մասնագետների կարծիքով՝ սառեցված մրգերը ավելի լավ են պահպանում սնուցիչները, քանի որ մրգերը սառչելուց առաջ սպիտակեցնում են, կարճ ժամանակով ենթարկվում եռացող ջրի կամ գոլորշու ազդեցությանը, ինչը դադարեցնում է օքսիդացնող ֆերմենտների գործողությունը՝ կանխելով օգտակար տարրերի կորուստը: Բացի դրանից, երբ սառեցվում է, բոլոր հեղուկները պնդանում են սննդի մեջ, ինչը դանդաղեցնում է քիմիական ռեակցիաները և կանխում այնպիսի կարևոր նյութերի կորուստը, ինչպիսիք են վիտամին C-ն, պոլիֆենոլները և որոշ հակաօքսիդանտներ:
Դիետոլոգների կարծիքով՝ սառեցված հապալասը պարունակում է նույնքան կամ նույնիսկ ավելի շատ սննդանյութեր, քան թարմ հատապտուղները։ Նույնը վերաբերում է ոլոռին և բրոկկոլիին։ Գիտնականները բացատրել են, որ մրգերի և բանջարեղենի մեջ հայտնաբերված պոլիֆենոլներն ավելի լավ են պահպանվում սառեցման դեպքում։
Այնուամենայնիվ, չնայած վիտամինների պահպանման արդյունավետությանը, մրգերի սառեցումը կարող է բացասաբար ազդել մրգերի համի, ինչպես նաև դրանց հյուսվածքի վրա, քանի որ սառեցման գործընթացը կարող է խաթարել նուրբ մրգերի բջիջների կառուցվածքը և դրանք վերածել շիլաների: