Երգչուհի Լանա Դել Ռեյն կտրուկ փոխել է իր ոճը

0

Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը ելույթ է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Mita Festival-ում՝ երկրպագուների առջեւ ներկայանալով նոր կերպարով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Լանա Դել Ռեյը երեք տարվա մեջ իր առաջին մենահամերգն է տվել եւ երկրպագուներին զարմացրել է անսովոր կերպարանափոխությամբ։ 37-ամյա երգչուհին բեմ է դուրս եկել դասական սեւ տոպով, կոճկած կիսաշրջազգեստով ու պլատինե պարիկով, որը նմանակում է հոլիվուդյան շիկահեր Մերիլին Մոնրոյի հատուկ սանրվածքին: Աստղն ամբողջացրել է տեսքը փետուրներով վարդագույն սանդալներով եւ հսկայական ոսկյա զարդերով:

Սա առաջին անգամը չէ, որ Լանա Դել Ռեյը հարգանքի տուրք է մատուցում Մերիլին Մոնրոյին։ «Candy Necklace» երգի իր վերջին տեսահոլովակում աստղն արդեն փորձել է հոլիվուդյան կուռքի կերպարը: Տեսահոլովակի վերջում երգչուհին, արդեն իր դերում, գնում է Հոլիվուդի Փառքի ծառուղի եւ կեցվածք է ընդունում սեփական անհատականացված աստղի մոտ։ «Տեսահոլովակի ամբողջ իմաստը, թե ինչու է ցուցադրվում նկարահանումների կուլիսները, այն է, որ այս կանայք ինձ նման փոխել են իրենց անունները, սանրվածքը, ինչպես ես: Բայց ինչպես դաս քաղել այս ամենից եւ չխորասուզվել սեփական ես-ի մեջ», — հարցնում է Դել Ռեյը։

Leave A Reply

Your email address will not be published.