Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-«Բարսելոնա» խաղից առաջ

0

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլ»-ը կհյուրընկալվի կատալոնական «Բարսելոնա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  թե «Լիվերպուլ»-ը և թե «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայում հաղթել են 5-ական անգամ: Ընդհանուր առմամբ թիմերը միմյանց դեմ մրցել են 8 անգամ  և վերջինը 10 տարի առաջ էր: «Լիվերպուլ»-ը հաղթել է 3, իսկ «Բարսելոնա»-ն՝ 2 անգամ: Թիմերի առաջին հանդիպումը կայացել է 1975/76 մրցաշրջանում, որտեղ հաղթել է «Լիվերպուլ»-ը:

«Բարսելոնա»-ի համար սա կլինի 12-րդ կիսաեզրափակիչը Չեմպիոնների լիգայում: Ռեկորդը պատկանում է «Ռեալ»-ն, որը մեկ խաղ ավել է անցկացրել: Ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույններն» արդեն 5-րդ անգամն է, որ մրցում է անգլիական ակումբի հետ: «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայի շրջանակներում տնային նախորդ 31 խաղերում պարտություն չի կրել:

Հանդիպումը կկայանա մայիսի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Leave A Reply

Your email address will not be published.