Բեռնատարը տասնյակ հազարավոր դոլարներ Է շաղ տվել ճանապարհի երթեւեկելի մասում

0

Միացյալ Նահանգների Միչիգանի նահանգում խճուղով ընթացող բեռնատարից դուրս Է թափվել շուրջ 30 հազար դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Daily News-ը:

Թղթադրամները թռել են ստվարաթղթե տուփից, որը դրված Էր ավտոմեքենայի թափքում: Անցնող մեքենաների վարորդները նկատել են ճանապարհի երթեւեկելի մասում թափված փողերը եւ նետվել են դրանք հավաքելու: Շուտով պատահարի վայր են ժամանել ոստիկանները: Նրանց հաջողվել Է հավաքել եւ տիրոջը վերադարձնել 2479 դոլար: Եվս 4510 դոլար գտել ու բերել են անցորդները:

Leave A Reply

Your email address will not be published.