«Ֆիորենտինան» ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին
Իտալական «Ֆիորենտինան» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հաղորդում է Sport24.ru-ն։ Իտալիայի առաջնության 29 տուրից հետո «Ֆիորենտինան» 41 միավորով 9-րդն է։
Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաեւ հոլանդական «Ֆեյենորդը», սակայն հայ ֆուտբոլիստը ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել «Կրասնոդարում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա ռուսական թիմի հետ մասնակցել է 30 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել է 10 գոլային փոխանցում։
Հայաստանի հավաքականում անցկացրած 15 խաղում Սպերցյանը դարձել է 3 գոլի հեղինակ։
Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։