Ինչ կարող են նշանակել մարդու մարմնի «տարօրինակ» ձայները

0

Մարդու մարմնի աշխատանքի կողմնակի էֆեկտներից մեկը տարբեր ձայներն են։

Սուլող շնչառություն քթով շնչելիս եւ արտաշնչելիս

Եթե այսպիսի ձայն է առաջանում քթին հարվածից կամ ցանկացած այլ վնասվածքից հետո, դա կարող է նշանակել, որ վնասվել են ռունգերի կռճիկները։ Այս դեպքում պետք է դիմել քիթ-կոկորդ-ականջի մասնագետի կամ պլաստիկ վիրաբույժի։

Զնգոց ականջներում

Երբ մարդն սկսում է բողոքել պառկած վիճակում ականջների զնգոցից, դա կարող է նշանակել արյունատար անոթների խցանում։ Եթե «տարօրինակ» զնգոցը կամ մեկ այլ ձայն ականջներում երկու օրից ավելի է տեւում կամ ուղեկցվում է ցավով կամ գլխապտույտով, պետք է դիմել բժշկի՝ վարակների կամ նյարդաբանական խնդրի ստուգման նպատակով։

Հոդերի ճռճռոց

Ցավով կամ կաշկանդվածությամբ ուղեկցվող այս ձայնը երբեմն նշում է ջլերի կամ հանգույցների խզման, կոտրվածքի, կռճիկի վնասման մասին։ Եթե ձայնը լսվում է ճռռոցի նման, գուցե օսթեոարթրիտ է, որն առաջացել է կռճիկի վնասման պատճառով։

Փորի գռգռոց

Որովայնը կարող է տարատեսակ «տարօրինակ» ձայներ արձակել։ Եթե այդ ձայները բարձր են եւ ուղեկցվում են ցավով, սպազմով կամ սրտխառնոցի զգացողությամբ, բայց մարդը չի արտաթորում, դա կարող է նշանակել աղիների մասնակի անանցանելիություն։ Այս խնդիրը նույնպես պահանջում է զննվել բժշկի մոտ, քանի որ կարող է վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն առաջանալ, ասել են Pronews պորտալի բժշկական փորձագետները։ 

Leave A Reply

Your email address will not be published.