Բիլլի Այլիշը «Ռոյ» նոր սերիալում հանդես է եկել հիպնոթերապեւտի դերում

0

Բիլլի Այլիշն իրեն փորձել է որպես դերասանուհի նոր «Ռոյ» սերիալում։ Երգչուհին մարմնավորել է շոուի գլխավոր հերոսին՝ հիպնոթերապեւտին։ Սերիալի պրեմիերան կկայանա մարտի 17-ին, հայտնում է Metro պորտալը։

Այս ֆիլմը կատարողի դեբյուտն էր որպես դերասանուհի։ Նախկինում Այլիշը չի մասնակցել կինոնախագծերի։ Այնուամենայնիվ, նա ունի «Սիմփսոնները» անիմացիոն սերիալի հատուկ դրվագում հնչյունավորման փորձ եւ «Օսկար»՝ «Լավագույն երգ» անվանակարգում՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի համար։

Սերիալի ստեղծողները կպատմեն Դրե անունով երիտասարդ աղջկա մասին, որին մարմնավորում է Դոմինիկ Ֆիշբեքը։ Նա տարված է մի փոփ աստղով։ Սա աղջկան տանում է անսպասելի հետեւանքների՝ դեպրեսիայի ու բռնության։

Նախագծի ռեժիսոն ու գործադիր պրոդյուսերը Դոնալդ Գլովերն է։ Դերասանական կազմում ընդգրկված են Քլոե Բեյլին, Դամսոն Իդրիսը, Ռիկի Թոմփսոնը եւ Փերիս Ջեքսոնը։

Leave A Reply

Your email address will not be published.