Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի

0

Այս պահի դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Երեւանի քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը։

Նա նշեց, որ վարակված անձանցից 15-ը Երեւանի բնակիչներ են։

«Հաստատված բոլոր դեպքերում քաղաքացիները եղել են չպատվաստված։ Պոլիկլինկաներում շաբաթ եւ կիրակի օրերի համար սահմանել ենք հերթապահություն՝ 10։00-ից 17։00։ Իրականացրել ենք ակտիվ պատվաստումային գործընթաց եւ խորհրդատվություն ենք տրամադրել»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին առողջապահության նախարարությունը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Leave A Reply

Your email address will not be published.