Համացանցում նոր «Ջոկեր»-ի նկարահանումներից կադրեր են հրապարակվել

0

Համացանցում հրապարակվել են առաջին կադրերը նոր «Ջոկեր»-ի նկարահանումներից, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Խոակին Ֆենիքսը։

Բացի լուսանկարից, ժապավենի երկրպագուները քննարկում են մի տեսանյութ, որում Ջոկերի տեսքով Խոակին Ֆենիքսը փախչում է իր երկու նմանակներից։ Կարծես թե մեզ հետաքրքիր պատմություն է սպասվում:

Հիշեցնենք, որ ժապավենի շարունակության մեջ հանդես կգան նաեւ Լեդի Գագան, Բրենդան Գլիսոնը, Զազի Բիթզը, Քեթրին Քիները։ Սցենարը գրել են Թոդ Ֆիլիպսն ու Սքոթ Սիլվերը։ Ֆիլմը էկրան կբարձրանա 2024 թվականի հոկտեմբերի 4-ին։

Leave A Reply

Your email address will not be published.