Բիսմարկ Ուբան՝ «Վանի» խաղացող
Չարենցավանի «Վանին» է միացել 29-ամյա նիգերիացի կենտրոնական հարձակվող Բիսմարկ Ուբան, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
Բիսմար Ուբան երկար ժամանակ հանդես է եկել Բոլիվիայում՝ «Օրիետայում», «Սանտա Կրուսում», «Ռեալ Պոտոսիում» և «Պալմաֆլորում», որը նրա նախորդ ակումբն էր։