Նորածին աղջկա որովայնի խոռոչից 8 սաղմ են հանել

0

Հնդկաստանում 21 օրական աղջկա որովայնի խոռոչից 8 սաղմ են հանել։ Բժիշկները հայտարարել են, որ սա սաղմերի ամենամեծ քանակն է, որը երբեւէ հեռացվել է նորածնից։

Մասնագետները պնդում են, որ նման դեպքեր, երբ սաղմերը ներթափանցվում են պտղի մեջ, չափազանց հազվադեպ են լինում։ Դրանց անվանում են մակաբուծային երկվորյակներ։

The Sun-ը հաղորդում է, որ աղջիկը ծնվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, Հնդկաստանում՝ մասնավոր հիվանդանոցում։  Դուրս գրվելուց հետո ծնողները նկատել են, որ նրա փորը շատ է փքված։ Բժիշկները համակարգչային տոմոգրաֆիա են իրականացրել եւ նորածնի որովայնի խոռոչում 8 չձեւավորված սաղմ են հայտնաբերել։

Աղջկան տեղափոխել են Մանկական հիվանդանոց եւ 21 օր հսկողության տակ են պահել, որից հետո սաղմերի հեռացման վիրահատություն են կատարել, որը մոտ 1,5 ժամ է տեւել։

Ներկա պահին նորածինը վերականգնվում է վիրահատությունից հետո։

ՈւՁՀ ոլորտի ձեռքբերումների շնորհիվ նման դեպքերը սովորաբար հայտնաբերվում են դեռ հղիության ընթացքում։ Սակայն երբեմն մակաբուծային երկվորյակը կարող է տարիներով զարգանալ մարդու ներսում։

Սակայն հայտնի չեն դեպքեր, երբ մակաբուծային երկվորյակի զարգացումն ավարտվել է եւ նա կենսունակ է դարձել։

Leave A Reply

Your email address will not be published.