«Արցախը միշտ պատկանել եւ պատկանելու է Հայաստանին». Գեւ Օրկյան

0

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին եւ դրան ժողովրդի արձագանքին:

«Մինչ Ալիեւը, Փաշինյանն ու Պուտինը նստում են սեղանի շուրջ՝ քննարկելու խաղաղության պայմանները եւ այն, թե ինչպես պիտի Հայաստանն ու Ադրբեջանն ապրեն հարեւանների պես՝ խաղաղությա մեջ, որին ես միայն կողմ եմ: Մենք պետ ք է ապրենք խաղաղության մեջ, քանի որ աշխարհը պատկանում է բոլորիս՝ հետեւաբար պետք է լուծումներ գտնենք բոլորիս համար: Սակայն դա չի նշանակում, որ պետք է հանձնենք մեր հողերը եւ ավելի շատ հայեր սպանել:

Այդ ընթացքում, երբ քննարկվում է խաղաղության պայմանագիրը, ադրբեջանցի սրիկա զինվորները շարունակում են սպանել հայ զինվորներին՝ հայկական հողերում՝ հակառակ հրադադար գոռալուն: Այդ ամենի կողքին նրանք թույլ չեն տալիս հայ զինվորերին՝ մոտենալ եւ վերցնել իրենց մահացած եղբայրների եւ քույրերի մարմինները:

Եվ այս ամենի գագաթնակետին Արցախն է, որը միշտ պատկանել եւ պատկանելու է Հայաստանին, մտածում է, որ վարչապետն իրենց երկիրը տալու է ուրիշին: Եվ գիտե՞ք ինչ: Դա չի լինի, որովհետեւ ողջ աշխարհում հայերը համախմբվում են, նրանք գոռում են, խորհրդարաններին ասում, որ բավական է:

Մենք կարիք ունենք, որ լսեք մեզ հիմա: Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում ռազմական հանցագործություն է, դա 21-րդ դարի ցեղասպանություն է:

Երբ այդ երեք տղամարդիկ նստում են սեղանի շուրջ, բոլորը կանգնում եւ ասում են՝ էական չէ, թե ինչ են խոսում, քանի որ մենք չենք պատրաստվում հանձնել մեր հողերը: Բավական է», — ասվում է տեսանյութում, որին կից շոումենը գրել է, որ ժողովուրդն ավելի զորեղ է, քան որեւէ խորհրդարան:

Leave A Reply

Your email address will not be published.