Անչելոտի․ «Ռոմայի» եւ Մոուրինյոյի միությունը կատարյալ է

0

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բարձր է գնահատել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի աշխատանքն իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Արդեն երկար տարիներ ճանաչում եմ Մոուրինյոյին եւ կարծում եմ, որ «Ռոման» նրան փոխել է։ Նրանց միությունը կատարյալ է։

Մոուրինյոն բացառիկ անհատականություն է ֆուտբոլային աշխարհում։ Նրա բարեխղճությունն ու խելքը մնում են նախկին մակարդակի վրա»,- ասել է Անչելոտին Մոուրինյոյի մասին գիրք գրող լրագրող Իվան Ձաձարոնիին, փոխանցում է իտալական Corriere dello Sport-ը։

Մոուրինյոն անցած մրցաշրջանում է գլխավորել «Ռոման», որը նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Այս մրցաշրջանում իտալական թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ։

Leave A Reply

Your email address will not be published.