12-ամյա տղան ամեն օր մեջքի վրա դպրոց Է տանում հիվանդ ընկերոջը, եւ այդպես՝ վեց տարի
Այս պատմության մասին իմացվել Է միանգամայն պատահականորեն: Նույնիսկ 12-ամյա Սյու Բինյանի մայրը չգիտեր, որ իր որդին ամեն օր օգնում Է իր լավագույն ընկերոջը եւ նրան դպրոց տանում: Տղան չԷր պարծենում դրանով, այլ պարզապես անում Էր այն, ինչն, իր կարծիքով, պետք Է աներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փոքրիկ հերոսը եւ նրա ընկեր Ջան Ցզեն ապրում են Չինաստանի Սիչուանի նահանգում:
Ամեն օր նրանք միասին դպրոց են գնում, ուր Սյուն համադասարանցուն հասցնում Է մեջքի վրա: Նա ինքը խոստովանում Է, որ իր համար բնավ դժվար չԷ դա անել, գրում Է Daily Mail-ը: «Ես ավելի քան 40 կիլոգրամ եմ, իսկ Ջանն՝ ընդամենը մոտավորապես 25, եւ ես կարողանում եմ հեշտությամբ նրան բարձրացնել»,- ասում Է նա: Ջանի վիճակի մասին հայտնի Է դարձել , երբ նա ընդամենը չորս տարեկան Էր: Բժիշկները նրա մոտ ախտորոշել Էին մկանների հազվադեպ հիվանդություն՝ միասթենիա գրավիս (բառացիորեն՝ մկանային թուլություն): Տղան չի կարողանում ինքնուրույն քայլել, բայց, բարեբախտաբար, նման ընկեր ունի: Իհարկե, դա այնքան Էլ դյուրին չԷ, ինչպես կարող Է թվալ առաջին հայացքից: Բայց տղաները հասցնում են, օրինակ, դասարանից մինչեւ զուգարան գնալ երեք րոպեում:
Սյուն օգնում Է ընկերոջը նաեւ կենցաղային գործերում. ջուր Է լցնում շիշը կամ ուսուցչին փոխանցում տնային առաջադրանքները: Ապագայում նա ցանկանում Է աշխատել որպես կամավոր եւ օգնել մարդկանց, հաղորդել Է Life-ը: