Յուլյա Նաչալովայի ծնողները դեմ են նրա մասին ֆիլմի նկարահանմանը

0

Ռուսաստանում ծրագրում են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ նկարահանել Յուլյա Նաչալովայի կյանքի եւ ստեղծագործության մասին. երգչուհին կյանքից հեռացել է մարտի 16-ին։ Որպես «Կլինեմ կողքիդ…» («Буду рядом…») ֆիլմի ռեժիսոր նշվում էր Նատալյա Ֆիլատովայի անունը, իսկ պրոդյուսեր պետք է լիներ Անդրեյ Զագորսկին..

Խնդիրն այն է, որ չէր նշվում ոչ ֆիլմի սցենարը, ոչ դերասանուհու անունը, ով պետք է կատարեր Յուլյա Նաչալովայի դերը։ Միայն հայտնի է, որ ֆիլմի հիմքում ընկած են երգչուհու կյանքի իրական իրադարձություններ։

Տեղեկատվությունը մեկնաբանել է Նաչալովայի PR մենեջեր Աննա Իսաեւան։ Նրա խոսքով՝ երգչուհու ծնողները ոչ ոքի գրավոր համաձայնություն չեն տվել իրենց դստեր մասին ֆիլմի նկարահանման համար։

«Իմ առավոտը սկսվել է լրատվամիջոցների կողմից ռմբակոծությամբ։ Պարզվում է՝ «պաշտոնական» տեղեկատվություն է տարածվել Յուլյայի մասին ֆիլմի նկարահանման վերաբերյալ եւ լրագրողների խոսքով՝ նույնիսկ նկարահանվել է եզրափակիչ տեարանը։ Միայն մի բան կարող եմ ասել՝ ծնողներն իրավունք չեն տվել իրենց դստեր անունն օգտագործել այդ աշխատանքում»,- Instagram-ում հայտնել է Իսաեւան։

Картинки по запросу yulya nachalova

Նրա խոսքով՝ ֆիլմի հեղինակներն արդեն իսկ կապվել են արտիստի ընտանիքի հետ, սակայն նրանք դեմ են եղել։ Ավելին, Իսաեւան խոստովանել է, որ նրանք իրենց ծրագրերն ու գաղափարներն ունեն։

«Ի հիշատակ նրա համերգի գաղափարին, որն առաջ է քաշվել նույն մարդկանց կողմից, մենք չենք աջակցել։ Դրա վերաբերյալ մենք մեր ցանկություններն ունենք եւ  որ ամենակարեւորն է՝ ավելի պրոֆեսիոնալ եւ մասշտաբային հնարավորություններ։ Խնդրում եմ, հարգեք Յուլյայի հիշատակը եւ նրա ընտանիքին ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն տվեք»,- հանրությանը դիմել է Աննան։

Картинки по запросу yulya nachalova

Հիշեցնենք՝ Յուլյա Նաչալովան կյանքից հեռացել է մարտի 16-ին 38 տարեկան հասակում։ Նրա երկրպագուների բանակի համար տեղեկատվությունը շոկային է եղել։

Leave A Reply

Your email address will not be published.