ԱՄՆ-ը մտադիր Է մշտական ներկայություն հաստատել Լուսնի վրա.
NASA-ի տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը հայտարարել Է Լուսնի մակերեւույթին ԱՄՆ-ի մշտական ներկայություն հաստատելու Միացյալ Նահանգների վարչակազմի մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ներկայում մեր գլխավոր գերակայություններց մեկը Լուսին վերադառնալն Է: Այս անգամ մենք դա կանենեք ոչ այնպես, ինչպես Apollo արշավախմբի ժամանակներում: Այս անգամ դեպի Լուսին թռիչքը կավարտվի մշտական ներկայությամբ»,- ասել Է Բրայդենսթայնն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ առեւտրի, արդարադատության, գիտության եւ դրանց հետ կապված հիմնարկությունների հարցերի ենթակոմիտեում մարտի 27-ին կայացած ունկնդրումների ժամանակ: «Դա նշանակում Է, որ մենք կմնանք այնտեղ: Դա չի ենթադրում մարդկանց մշտական ներկայություն Լուսնի մակերեւույթին: Դա նշանակում Է, որ այնտեղ կլինեն մեր ռոբոտները, լուսնագնացները, ինչպես նաեւ մարդիկ, որոնք կվերադառնան այնտեղ տեւական ժամանակով գիտությամբ զբաղվելու համար»,- պարզաբանել Է նա: Ավելի վաղ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել Է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը NASA-ին ցուցում Է տվել «ցանկացած միջոցներով» մարդկանց Լուսին ուղարկել առաջիկա հինգ տարում: «Նախագահի կարգադրությամբ՝ գործող վարչակազմի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն Է ամերիկացի աստղանավորդներին Լուսին վերադարձնել հաջորդ հինգ տարվա ընթացքում»,- ասել Է նա ԱՄՆ-ի Ազգային տիեզերական խորհրդի նիստում: Փենսի խոսքով, որը ղեկավարում Է Ազգային տիեզերական խորհուրդը եւ համակարգում Է ԱՄՆ-ի տիեզերական քաղաքականությունը, ԱՄՆ-ը կդառնա առաջին տերությունը, որը XXI դարում մարդիկ կուղարկի Լուսին, իսկ «Լուսնի վրա առաջին կինը եւ հաջորդ տղամարդը կլինեն ամերիկացի աստղանավորդները, որոնք կթռչեն ամերիկյան հրթիռով ամերիկյան հողից», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: