Քորթնի Քարդաշյան. ինչպես կարելի է այդքան գեղեցիկ լինել

0

Քորթնի Քարդաշյանը 39 տարեկան է, սակայն նրա տեսքը չի կարող հիացմունք չառաջացնել։ Նրա երիտասարդության վերջին ապացույցը նկարահանումն է Vogue Belleza (Vogue Beauty) ամսագրի մեքսիկական տարբերակի համար։

Картинки по запросу kourtney kardashian vogue

 

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղը ներկայացել է մի քանի կերպարով՝ սեւ կիսաթափանցիկ զգեստ, անկեղծ լանջաբացվածքով կարմիր կոստյում, իսկ շապիկին նա վառ դիմահարդարմամբ է՝ նարնջագույն ստվերաներկ, վարդագույն շրթներկ։ Լուսանկարում Քորթնին ճիչ է պատկերել։

Картинки по запросу kourtney kardashian vogue

Մեկնաբանություններում ավագ քրոջն աջակցել է Քիմ Քարդաշյանը՝ ֆոտոշարքն ապշեցնող անվանելով։ Երկրպագուները եւս հաճոյախոսություններ են արել Քարդաշյանին. «Դու այնքան գեղեցիկ ես», «Քորթնիի գեղեցկությունն ամենաբնականն է», «Հետաքրքիր է նայել քեզ», «Դիմհարադրում, մաշկ, գուներ… Շքեղ է», «Չեմ հասկանում՝ ինչպես է հնարավոր այսքան լավ տեսք ունենալ»։ Իսկապես, Քորթնին շատ թարմ է ու երիտասարդ եւ բանականությամբ ու արտաքինով տարբերվում է Քարդաշյան քույրերից։

Leave A Reply

Your email address will not be published.