«Ես հավերժ միայնակ եմ». Լեդի Գագա

0

Ամերիկյան հայտնի երգչուհի, «Գրեմմիի» մրցանակակիր Լեդի Գագան այսօր՝ մարտի 28-ին, նշում է ծննդյան 33-ամյակըԳագայի երաժշտական կարիերան սկսվել էակումբային ելույթներիցմինչեւ որ նրան նկատել է պրոդյուսեր Վինսենթ Հերբերթըորի օգնությամբ էլ երգչուհին պայմանագիր է կնքել Streamline Records ստուդիայի հետ:

Իր առաջին ձայնասկավառակը` Tha Fame-ըԼեդի Գագան թողարկել է 2008 թինԱյններառում էր հիթային ստեղծագործություններ եւ հեշտությամբ արժանացավքննադատների հավանությանըԱյդ ձայնասկավառակից հատկապես հայտնի դարձանPoker Face, Love Game, Paparazzi եւ Just Dance երգերը:

Գագան աչքի է ընկնում ոչ միայն իր վոկալային տվյալներովայլեւ յուրահատուկ ոճովԻր կերպարը ստեղծելիս երգչուհին ոգեշնչվել է Մայքլ ՋեքսոնիցՄադոննայից, Queen-ից եւ Դեւիդ Բոուիից:

Այսօր ներկայացնում ենք երգչուհու հայտնի մտքերից մի քանի մեջբերումներ

«Երաժշտությունն աշխարհի ամենահզոր ուժերից մեկն է: Կապ չունի, թե ինչ ռասա, հավատք, ազգություն կամ սեքսուալ պատկանելիություն ունես, այն կարողանում է միավորել բոլորին»:

«Ես ինձ թույլ եմ տալիս ձախողումներ, ես ինձ թույլ եմ տալիս բաժանումներ: Ես չեմ վախենում իմ թերություններից»:

«Ես տարբեր ճանապարհներ եմ փնտրել ինձ բուժելու համար, մինչեւ որ հասկացել եմ՝ լավագույն դեղամիջոցը բարությունն է»:

Картинки по запросу lady gaga

«Եթե ինձ հարցնեն, թե ինչ եմ ես ցանկանում անել, կպատասխանեմ, որ չեմ ցանկանում լինել հայտնի մարդ, ես ուզում եմ փոփոխություններ ստեղծել»:

«Որքան տորթը քաղցր է, նույնքան դառը կարող է լինել դոնդողը»:

«Պարտադիր չէ շատ փող ունենաս, որպեսզի շքեղ բուրես»:

«Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի հեղափոխականի հոգի: Մենք պետք է այս աշխարհն ավելի լավ վայր դարձնենք ու օգուտ քաղենք դրանից»:

Похожее изображение

«Ես հավերժ միայնակ եմ»:

«Ես աստվածուհի չեմ, որը երկնքից է իջել, որպեսզի երգի փոփ երաժշտության մեջ, ես այն մարդկանցից չեմ, որին պետք է ամեն օր ասեն, թե որքան հիասքանչ է նա եւ պարտադիր համբուրեն»:

«Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես զգացել եմ դեպրեսիա եւ տագնապ»:

Картинки по запросу lady gaga

Leave A Reply

Your email address will not be published.