«Ինձ էլ է դժվար հավատալ, որ գրեթե կեսդարյա կյանք եմ ապրել». Արմինկան ծննդյան երեկույթից հրապարակում է արել

0

Երգչուհի Արմինկան «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում նոր հրապարակում է արել իր ծննդյան օրվանից:

Հրապարակված կադրերում երգչուհին կրում է սպիտակ շապիկ եւ տաբատ՝ իր տեսքն ամբողջացնելով ոսկա զարդերով: Երեկոյի համար նախապատվությունը տրված է ալիքավոր հարդարված վարսերին եւ նուրբ, սակայն արտահայտիչ դիմահարդարմանը:

«Եթե անկեղծ, ինձ էլ է դժվար հավատալ, որ գրեթե կեսդարյա կյանք եմ ապրել, բայց,ինչպես հիմա ընդունված է ասել՝ դե հմի էդա», — հրապարակումը կարճ մակագրել է Արմինկան:

Ավելի վաղ իր ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Արմինկան համարձակ դեկոլտեով կարմիր զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, կարմիր շրթներկով ընդգծել էր շպարը։ Իսկ կերպարն ամբողջական էին դարձնում վզնոցն ու արեւային ակնոցը։ «Ողջույն», — հրապարակմանը կից գրել էր երգչուհին։

Leave A Reply

Your email address will not be published.