Էլթոն Ջոնը հայտարարել է համերգային գործունեության ավարտի մասին
Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում կայացած իր 55-րդ համերգին բրիտանացի երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնը հայտարարել է համերգային գործունեության ավարտի մասին։ Այս մասին հայտնում է Հանրային լրատվական ծառայությունը։
75-ամյա երգչի խոսքով՝ ինքն այլեւս չի ցանկանում ճանապարհորդել աշխարհով։
«Հիմա կարող եմ ձեզ ասել, որ սա վերջն է: Առանց երաժշտության չեմ մնա, բայց այլեւս չեմ ուզում թափառել աշխարհով մեկ։ Ես դրանով զբաղվում եմ 17 տարեկանից»,- ասել է սըր Էլթոն Ջոնը: